Այցելեցի Սարդարապատ համայնքի նահատակ հերոսների պանթեոն և Արցախի Հերոս Դավիթ Գրիգորյանի ընտանիքին. Վիկտոր Ենգիբարյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը հայտնում է.

«Այցելեցի Սարդարապատ համայնքի նահատակ հերոսների պանթեոն և Արցախի Հերոս Դավիթ Գրիգորյանի ընտանիքին:

Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի զավակ Դավիթ Գրիգորյանն «Արցախի հերոս» բարձր կոչմանն է արժանացել Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հոկտեմբերի 4-ին՝ պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով։

Դավիթը 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ խոցել է ավելի քան 3 տասնյակ տանկեր, ՀՄՄ-ներ ու այլ տեխնիկա։
Փառք ու խոնարհում մեր բոլոր հերոսներին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել