ՃՈ հորդորը՝ վարորդներին․ մի քանի ճանապարհներով խորհուրդ չի տրվում երթևեկել

Ճանապարհային ոստիկանությունը դիմում է բոլոր վարորդներին․

«Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ Արարատի մարզում մառախուղի պատճառով երթևեկության համար անբավարար տեսանելիություն է, իսկ Աշտարակ, Թալին, Գյումրի և Հրազդան քաղաքներում, ինչպես նաև մայրաքաղաքում տեղումներ են ձյան տեսքով:

Հորդորում ենք վերը նշված ճանապարհահատվածներով երթևեկել խիստ անհրաժեշության դեպքում և մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել