Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Որքան ուրախալի է լսել, որ 61-օրյա անհայտությունից հետո գտնվել ու փրկվել են Հադրութի շրջանի բնակիչներ հայր ու որդի Միքայել ու Գեղամ Պետրոսյանները՝ համապատասխանաբար 85 և 56 տարեկան:
Մեծ շնորհակալություններ ԱՀ ԱԻՊԾ ու ՊԲ ծառայողներին, ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի ներկայացուցիչներին իրենց ամենօրյա ծանր աշխատանքի համար, ինչի շնորհիվ նոյեմբերի 13-ից սկսած արդեն 9 ողջ և ավելի քան 1000 մահացած անձ է գտնվել»: