ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է․
«ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի և Հայաստանում ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների ղեկավարների հետ՝ քննարկելու ՀՀ-ՄԱԿ համագործակցության հեռանկարը, Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից տուժած բնակչությանը մարդասիրական օգնության ցուցաբերումը և COVID-19 համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները հաղթահարելու միջոցները»: