Ռեստորանների ասոցիացիա ՀԿ-ն հայտնում է․
«Հանրային սննդի և հյուրընկալության ոլորտի գործարարները հայտարարում են վաղը` 22-12-2020, Համահայկական գործադուլին և անհնազանդության ակցիային միանալու մասին:
Ենելով երկրում ստեղծված ծայրահեղ ծանր և պայթյունավտանգ իրավիճակից, կոչ ենք անում երկրի ղեկավարությանը նախաձեռնել գիտակցված քայլեր` թուլացնելու հասարակության մեջ լարումը, օր օրի խորացող ճգնաժամը սանձելու:
Այս իրավիճակի միակ հանգուցալուծումը ՀՀ Կառավարության և Վարչապետի հրաժարականն է և արտահերթ ընտրությունները:
Հանուն Հայաստանի Հանրապետության, Արցախի և երկրի ապագայի` կոչ ենք անում մնալ գիտակից և խոհեմ, թույլ չտալ հասարակական և տնտեսական ճգնաժամը խորտակի երկիրը»։