Հայաստանի ժողովուրդը միայն 10 տարի հետո է իմանում, թե իր սահմաններն ինչպես են սահմանվել․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի լրագրողներ ու հատկապես նրանք, որ 2007-2012թթ․ լուսաբանում էին ԱԺ աշխատանքները։ Հիմա պարզ է դառնում չէ՞, թե ինչ իմիտացիա էր ԱԺ աշխատանքների լուսաբանումը, երբ ընդամենը գրում, նկարում ու խոսում էիք առավելագույնը ԱԺ առաջին նիստը  կամ առաջին կես ժամը, երբ դահլիճում բերման էին ենթարկում բոլորին, լիքն էր, կոճակները սեղմվում էին ու դրանից հետո բոլորը գնում էին իրենց գործերով, բիզնեսներով, քաղաքի նոր օբԵկտներում մի կտոր հաց ուտելու․․․

Հաստատ ձեր մեղքով չէր, ձեզ չեմ մեղադրում․․․ Ձեր գործատուներն էին սահմանում, թե օրական քանի նյութ պատրասատեք, իսկ ԱԺ-ում օրենքները քննարկվում էին մինչև երեկոյան ժամը 18։00-ն․․․

Նիստերի ուղիղ հեռարձակում այդ ժամանակ չկար, դեհ, իսկ ընդդիմադիր պատգամավորների ելույթներն էլ թույլատրված չէր ցուցադրել՝ հանկարծ ժողովուրդը կտեսներ, որ մենք աշխատում ենք։ Իսկ գիտե՞ք, որ Սյունիքի, Վայոց Ձորի ու Գեղարքունի արևելյան «ադրբեջանական» սահմանները որոշող օրենքը քննարկվել է լրագրողներից ու պատգամավորներից դատարկ դահլիճում առանց լրատվամիջոցների․․․ Ես սակավաթիվ ելույթ ունեվողներից էի ու հիշում եմ առջևիս դատարկ դահլիճը․․․ Միգուցե հենց դրա համար էլ այդ ժամին էր դրվել քննարկումը, որ չլուսաբանվի․․․ Իսկ տխուր արդյունքն այն է, որ Հայաստանի ժողովուրդը միայն 10 տարի հետո է իմանում, թե իր սահմաններն ինչպես են սահմանվել․․․․

Ի դեպ, գրեթե վստահ եմ, որ հաջորդ առավոտյան կողմ քվեարկած պատգամավորների մի մասը չի էլ իմացել, որ ինքը կողմ է քվեարկում Հայաստան-Ադրբեջան ԽՍՀՄ սահմանը որոշող օրենքին․․․․»

Մանրամասներն՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել