Պաշտպանության նախարարն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է․

«Դեկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին։

Վաղարշակ Հարությունյանը ծաղիկներ է խոնարհել նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի, բանակաշինության գործում անգնահատելի ավանդ ունեցող զինվորականների շիրիմներին և մարտի դաշտում ընկած մեր բոլոր հերոսների հիշատակը հավերժացնող հուշապատին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել