Գեղարքունիքի մարզում սննդի փաթեթներ են տրվելու սահմանամերձ համայնքներում բնակվող արցախցիների համար

Գեղարքունիքի մարզպետարանը հայտնում է․

«Սննդի փաթեթներ մարզի սահմանամերձ համայնքներում բնակվող արցախցիների համար

Ֆոքս օն Չիլդրեն Նաու (FCN) բարեգործական կազմակերպության աջակցությամբ Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստում է սննդի փաթեթներ և ամենշաբաթյա պարբերականությամբ դրանք բաշխում Գեղարքունիքի մարզի 11 սահմանամերձ համայնքներում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի ընտանիքներին:

Հերթական աջակցությունը նախորդներից տարբերվում է նրանով, որ այս փաթեթներում ներառված են նաև թարմ մսեղիք, կաթնամթերք և սննդի այլ տեսակներ: Սննդի փաթեթավորման աշխատանքներում, որպես կամավորներ, ներգրավված են նաև Գավառում բնակվող արցախցիներ:

Ֆոքս օն Չիլդրեն Նաու (FCN) բարեգործական կազմակերպության աջակցությամբ և Գեղարքունիքի մարզպետարանի կողմից իրականացվող ծրագրիը կրելու է շարունակական բնույթ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել