Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ այցելել ենք ապաքինման փուլում գտնվող մեր 6 հերոս ժամկետային զինծառայողներին, ովքեր Հայրենիք են վերադարձել նախօրեին՝ շուրջ 70 օր անհայտության մեջ գտնվելուց հետո:
Բժիշկները վստահեցրել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Բայց եթե անհրաժեշտություն առաջանա, պետությունը պատրաստ է կազմակերպելու նրանց հետագա բուժումն արտասահմանյան առաջատար կլինիկաներում»:
Տեսանյութն՝ այստեղ։