Եթե ուզում եք՝ իրար միս կերեք, բայց դա մի՛ արեք հրապարակային, մի՛ արեք ազգի ապագայի հաշվին․ Տարոն Սիմոնյան

ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեկը մյուսին (ներկաներ և հներ) մեղադրելու ու իրանց արդարացնելու համար օգտագործում են գործիքներ, որոնք կործանում են մի ամբողջ ազգի ապագա, Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների մի ամբողջ անվտանգային համակարգ …

Հարգելի՛ ներկաներ և հներ, դուք բոլորդ, մենք բոլորս հայ եք, մեկ ազգ։ Եթե ուզում եք՝ իրար միս կերեք, բայց դա մի՛ արեք հրապարակային, մի՛ արեք ազգի ապագայի հաշվին։
Կարևոր չէ՝ ով ինչ սխալ է արել սահմանների հարցում, ով ինչ օրենք է ընդունել, ով է քվեարկել։

Կարևորը թշնամու բերանը նոր լեզու չդնելն է ու ապագա սերնդին սեփական անվտանգային համակարգը ստեղծելուց չզրկելը …
Միայն այս աղմուկի պատճառով արդեն մեր ազգային շահը կրեց անդառնալի կորուստներ։
Ուշքի՛ եկեք …»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել