Հանրային խորհրդի նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ես մեկ անուն և ազգանուն ունեմ, որի տակ ծնվել եմ ու իմ բոլոր հայտարարություններն անում եմ այդ անվան տակ․ հատուկ Նաիրա Զոհրաբյանի համար
Այսօր անակնկալ զանգ ստացա քննչական մարմիններից մեկից ու քիչ առաջ «բացատրություն» տվեցի մի գործով, որով ՀՀ գլխավոր դատախազին է դիմել ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը․․․ Դիմելը դեռ ոչինչ։ Բայց այն գրությունը, որը նա դեկտեմբերի 4-ին հասցեագրել է՝ իմ և ԱԺ մեկ այլ պատգամովրի հասցեին «մեղադրանքներով» լի, դրա համար ամաչեցի։ Ամաչեցի հենց Նաիրա Զոհրաբյանի փոխարեն։ Ամաչեցի այս Ազգային ժողովի փոխարեն։ Ամաչեցի, որ մարդու իրավունքների հանձնաժողովը իր ձեռքերում է։ Ամաչեցի, որ տիկինը իր «մեղադրանքները» հիմանավորում է «շրջանառվող լուրերի համաձայն» ձևակերպումով, մոռանալով, որ ինքը այլևս թերթի լրագրող չէ։ Ամաչեցի, որ ատելության խոսքի, հասարակության տարբեր խավերի պիտակավորման տասնամյակների ստաժավոր ռահվիրան ու պետական մրցանակի դափնեկիրը ինձ կներակայացնի նման մեղադրանք նման «հիմնավորումներով»։ Ափսոսացի, որ շաբաթներ առաջ բացառապես իր, այլ ոչ թե այլ լսարանաների համար հնչեցրածս «երդվում եմ սրբություններովս» հավաստիացումը հնչեցրել եմ, ինչպես շատ ընկերներ էին արդարացիորեն քննադատում ինձ՝ համարելով, որ ես իրեն լավ չեմ ճանաչում ու ինքը այդ երդումը լսելը երբեք չի վաստակել․․․
Իսկ խոսքը և «նախաքննությունը» վերաբերում է Ռեգինա Պրազյան անհայտ օգտատիրոջը, որին Նաիրա Զոհրաբյանն ու Գեղամ Մանուկյանը իրենց կուսակցական ակտիվներով շաբաթներ շարունակ տառապանքով փորձում են կապել ինձ հետ․․․
Ու հիմա ստիպված եմ Նաիրա Զոհրաբյանին /ով հրաժարվեց ընդունել զանգս, ետ զանգել, հավաստիանալ իմ ու որևէ ֆեյք օգտահաշվի կապի բացակայության հարցում /ես անգամ պատրաստ էի Նաիրային տրամադրել համակարգիչս էլ, ամեն ինչ՝ իր կասկածները փարատելու համար/ այսպես հիշեցնել, թե ով եմ ես, որքան է իմ համարձակությունը իմ անունից որևէ խոսք ասելու հարցում։
Նաիրա, հիշո՞ւմ ես 2012թ․ Բաքվում Եվրանեսթի խորհրդարանական վերահաժողովում կատարվածը, երբ մեծ ռիսկ կար, որ մենք ազգային պատվիրակությամբ կարող էինք խայտառակված ետ գալ․․․ Խոսքը միայն Վեհաժողովում Ալիևի այլանդակ վիրավորանքներին պատասխանելու դեպքը չէր, ու Հովհաննես Սահակյանը կասին, թե ես, ինքը, իսպանացի Էդուարդոն ինչ դեր ունեինք․․․ Խոսքը նաև հանձնաժողովներում կատարվածի մասին է․․․
Հիշո՞ւմ ես, երբ ես Բաքվում Եվրանեսթի էներգետիկ հարցերի հանձնաժողովում միայնակ, առանց հայկական պատվիրակության այլ անդամների աջակցության ընդունել տվեցի աննախադեպ պատմական զեկույց, որը տեղ գտավ նաև եզրափակիչ բանաձևում, որտեղ Եվրանեսթ ԽՎ-ն «էներգետիկ» հարցերի տակ անգամ դատապարտվում էր Ադրբեջանի ու Թուրքիայի փակ սահմանների քաղաքականությունը, տարածաշրջանային ծրագրերից Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը․․․ Նաիրա, դու եկար այդ նիստին, տեսար, թե ինչպես եմ բանաձևն ընդունելուց հետո հարցախեղդ անում Ադրբեջանի էներգետիկայի նախարարին․․․ Պետք է որ հիշես, քանի որ գիտես, թե ինչի էիր եկել․․․ Որպեսզի խնդրես, որ գամ քաղաքական հարցերի հանձնաժողով, որտեղ դու, Արտակ Զաքարյանը և երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանն էիք, վերջինս Ալիևի հետ հանդիպումից հետո մնացել էր խցանման մեջ ու չէր կարողանալու մասնակցել դրան, Արտակ Զաքարյանը ասել էր, որ իր քաղհասարակության հարցերի հանձնաժողովի նիստն է ու դու միայնակ պետք է դիմավորեիր Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին՝ իր պատրաստված հակահայկական թեզերով․․․ Եկել էիր, որովհետև միայնակ կամ չէիր կարողանալու կամ շատ դժվար էր լինելու․․․ Հիշում ես չէ, թե ի՞նչ պատասխանեցի, որովհետև նախկինում ինձ հեգնախառը բոլորով արգելել էիք քաղաքական հարցեր հանձնաժողովում լինել, քանի որ ընդդիմադիր էի․․․ Հիշում ես չէ՞ որ հանուն իմ ազգային շահերի այդ բոլոր վիրավորանքները կուլ տվեցի ու եկա քո հանձնաժողովի նիստին իրավիճակը փրկելու, որտեղ 15 րոպեում իմ շվեդ ընկեր Գունարի հետ «ճանապարհեցի» Էլմար Մամեդյարովին, երբ դու արդեն հասցրել էիր այնպիսի ելույթ ունենալ, որը շոկի էր մատնել անգամ մեր պատվիրակության քարտուղարությանը․․․ Ու նրանք ինձ խնդրում էին փրկել վիճակը, ինչը և արեցի ու հանձնաժողովի նախագահը հասկացավ, որ եթե Մամեդյարովին տուն չճանապարհի, ապա հայ-ադրբեջանական ռազբորկան զսպել չի կարողանալու տեղում․․․
Կհիշես, թե ում «դուխը» հերիքեց տապալալելու համար Եվրանեսթի առաջին հիմնադիր վեհաժողովը և հայկական պատվիրակությունից այդ ո՞ւմ հանձնաժողովի նիստը տապալվեց, որ եզրափակիչ փաստաթղթի ընդունումը նաև անլիարժեքության պատճառով կասկածի տակ դրվեց․․․ Այո, այո, դա ոչ քո հանձնաժողովն էր, որտեղ ես էլ որպես գործընկեր նստած էի, ոչ Արտակ Զաքարյանինը, ոչ էլ մյուսինը․․․ Դա իմ և Ալեքսանդր Ազատի Սարգսյանի հանձնաժողովն էր, որի նիստը ես տապալեցի․․․ Կարող ես հարցնել Ալեքսանդր Սարգսյանին, թե տապալելուց հետո ինչպես մեղքը բարդվեց հանձնաժողովի վրա, ինչի հարցում իմ հնարամտությունից անգամ զարմացել ու հիացել էր Սերժ Սարգսյանի եղբայրը․․․
Հոգ չէ, այդ ու այլ հարցերի, այդ թվում երկու Վեհաժողովներում իմ արածի մասին կարող ես հարցնել ՀՀԿ-ից Հովհաննես Սահակյանին, իսկ երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը չկա․․․
Գիտե՞ս, թե այսքանն ինչու եմ հիշեցրել։ Որ իմանաս՝ եթե իմ քաջությունը բավարարում է Բաքվում Ալիևին ու նրա թիմին նվաստացնել, ընդունել տալ հակաադրբեջանական ու պրոհայկական բանաձևեր, առանց թաքնվելու այլ կեղծ անունների տակ, առավել ևս իմ երկրում ինձ Ռեգինա Պրազյան կամ այլ կեղծ անուններ պետք չեն ընդհուպ քեզ ասելու այն, ինչը հարկ եմ համարում․․․
Մանավանդ, որ նկարագրվածում երևում ենք, թե ես, թե՛ դու․․․ Կյանքում չէի պատկերացնի, որ կստիպես ինձ գրել սա։ Բայց եթե ստիպես, ապա շարունակությունն էլ կգրեմ, որովհետև գրել եմ շատ փոքր մասը․․․
Հրաշալի երևում է, որ քեզ և ու քո կոալիցիոն ընկերներին չի հետաքրքրում Ռեգինա Պրազյանի ով լինելը։ Ինձ իսկապես հետաքրքրում է, բայց վստահաբար կասեմ՝ քեզ չի հետաքրքրում։ Քեզ/ձեզ մտահոգում է իմ մեծ հանրային լսարանն ու ազդեցությունը, որի տակ որևէ իշխանական ռեսուրս ընկած չէ, մեծ փողեր ու կամպանիաներ ընկած չեն․․․ Քեզ պետք է ատելության թիրախ դարձնել ինձ՝ կապելով անհայտ ու ձեզ համար անցանկալի ֆեյքերի հետ, այն դեպքում երբ դուք անգերազանցելի կմանաք ֆեյքային որևէ պատերազմում․․․ Դրա թիրախ ես տարբեր ժամանակներում դարձել եմ՝ 2013-14-ին, երբ Ժառանգությունից առանձնացել էի քառյակին միանալու իր որոշման համար, 2016-ին, երբ քո խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանին էիք անուղղակի, լռելայն կամ տակից պաշտպանում ԲՀԿ բոլոր դեմքերով ու ֆեյք օգտատերերով, 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ինչը արձանագրեցին անգամ դիտորդական զեկույցները, երբ Կենտրոն հեռուստաընկերության Ստատուս հաղորդումով ողջ հանրապետության համար կարդում էիք ԲՀԿ ֆեյքերով իմ մասին գրված բոլոր ստատուսները․․․
Ինձ ֆեյքերի հետ չկապեք։ Ոչ ձեր ֆեյքերի, ոչ էլ իշխանության կամ այլ ուժերի ֆեյքերի։ Ես մեկ անուն և ազգանուն ունեմ, որի տակ ծնվել եմ ու իմ բոլոր հայտարարություններն անում եմ այդ անվան տակ։ Ես սպասարկու լրատվամիջոցներ չեմ պահում, սլիվներ չեմ տալիս, քաղաքական ընդդիմախոսների դեմ պատվերներ չեմ տալիս, իսկ թե այդ դաշտում դուք ում և ինչ կայքերի հետ կապ ունեք, դա հանրությունը գիտի՝ ձեր ասած շրջանառվող լուրերի ու փաստերի համաձայն։
Ինքնախաղաղվեք ու զբաղվեք հանրօգուտ որևէ գործով։ Մի խլեք ուրիշներից այդքան թանկ ժամանակը, որը պետք է ծախսվեր հանրության կամ այլ խնդիրների վրա։
Դուք այդպես էլ հրապարակավ ներողություն չխնդրեցիք ձեր անպարկեշտ հայտարարությունների համար։ Ավելին՝ սպաեռնալիքներով լի դիմում եք գրել ՀՀ դատախազին։ Շարունակեք։ «Ճիշտ» տեղ ու հասցե եք հասնելու։ Ու այդ «հետաքննության» հասցեն երբեք չի լինելու Ստեփան Սաֆարյանի հասցեն։ Դրանում մեկ վայրկյան անգամ չկասկածեք։
Զգուշացում․ ոչ մի վիրավորանք, ատելության խոսք չգրել։ Ես սա չեմ գրել Նաիրա Զոհրաբյանին քննադատող մեկնաբանություններ հավաքելու համար, այլլ որ ինքը կարդա»։