Ոստիկանությունը քահանայի տանը խուզարկություն չի իրականացնում․ պարզաբանում

Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Սիսիանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմել հրաժարվելուց մեկ ժամ էլ չանցած հոգևոր սպասավոր Տեր Պարգեւ քահանա Զեյնալյանի տանը Ոստիկանությունը խուզարկություն է սկսել։

Իրավաբան․net-ի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ ոստիկանությունը քահանայի տանը նման գործողություն չի իրականացնում։

Հիշեցնենք, որ Սիսիանի քաղաքային պանթեոնում Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց հերոսների հիշատակին։ Պանթեոնում վարչապետը մի քանի զոհված զինծառայողների հարազատների հանդիպեց, որից հետո մտավ պանթեոնի եկեղեցի։

Եկեղեցու հոգևոր սպասավորը չսեղմեց վարչապետի ձեռքը և ցույց տվեց եկեղեցուց ելքը։ Դա զայրացրել է որոշ քաղաքացիների։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել