Սիսիանցիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի ձեռքսեղմումից հրաժարված հոգևորականի հեռանալը

Սիսիանի մի խումբ քաղաքացիներ Սուրբ Գրիգոր եկեղեցու դռների մոտ են, պահանջում են որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձեռքը սեղմել հրաժարված Պարգև քահանա Զեյնալյանը հեռանա եկեղեցուց և պատարագ այլևս չմատուցի․ «Սիսիանի ժողովուրդը չի ընդունում իրենն որպես հոգևոր հովիվ»։

Քաղաքացիները սկզբում մուտք էին գործել եկեղեցի և փնտրում էին նշված հոգևորականին, սակայն ոստիկանները նրանց դուրս հրավիրեցին։ Վերջիններս որոշեցին հերթապահել եկեղեցու մոտ և թույլ չտալ հոգևոր սպասավորի մուտքը եկեղեցի։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ Սիսիանի քաղաքային պանթեոնում Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց հերոսների հիշատակին։ Պանթեոնում վարչապետը մի քանի զոհված զինծառայողների հարազատների հանդիպեց, որից հետո մտավ պանթեոնի եկեղեցի։

Եկեղեցու հոգևոր սպասավորը չսեղմեց վարչապետի ձեռքը և ցույց տվեց եկեղեցուց ելքը։ Դա զայրացրել է որոշ քաղաքացիների։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել