Երևանի քաղաքապետարանից հայտնում են.
«Արցախյան 44-օրյա պատերազմից տուժած ընտանիքներին աջակցելու նպատակով Երևանի քույր և գործընկեր քաղաքները շարունակում են մարդասիրական աջակցություն տրամադրել համայնքին:
«Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում Ֆրանսիայի Մարսել քաղաքից շուրջ 2400 տոննա բժշկական օգնություն է ուղարկվել Երևանի քաղաքապետարանի բուժհաստատություններին:
Անտոնի քաղաքի «Ֆրանս-հայկական ակումբի» կողմից էլ հագուստ և դեղորայք է տրամադրվել գործընկեր Դավթաշենին»: