Հովիկ Աղազարյանը ներկայացրել է Տարոն Տոնոյանի հայտարարության հետ կապված Դատախազության պատասխանը

Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարգելի քաղաքացիներ ձեզ եմ ներկայացնում Դատախազությանն ուղղված իմ դիմումի պատասխանը` Տարոն Տոնոյանի հայտարարության հետ կապված»:

Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանը Տարոն Տոնոյանի հայտարարության վերաբերյալ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտարարության մեջ նշված փաստերն ուսումնասիրելու և իրավական գնահատական տալու համար:

Դատախազությանը Հովիկ Աղազարյանը հայտնել էր, որ 2020 թվականի նոյեմբերի 21-ին Ազատության հրապարակում ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանն իր ելույթի ժամանակ անդրադարձել էր իր հետ կապված մի դրվագի՝ նա ելույթում մեղադրել է իրեն դասալիքին Արցախից ՀՀ տեղափոխելու մեջ: Տվյալ ելույթը լայն տարածում էր գտել լրատվամիջոցներում: Հովիկ Աղազարյանը խնդրել էր օրենքով սահմանված կարգով քննության առնել տվյալ հայտարարությունը և տալ իրավական գնահատական:

Ըստ Տարոն Տոնոյանի տվյալ անձը հանդիսացել է դասալիք, և գտնվել է հոսպիտալում: Տարոն Տոնոյանը լինելով ռազմական բժիշկ ինչու չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ, մասնավորապեստեղյակ պահել ռազմական ոստիկանությանը:

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել