44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված տղերքը Արցախի ժողովրդին փրկել են ցեղասպանությունից։ Այս մասին սյունեցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իրադրությունը զարգանում էր այնպես, որ այդ պահին այդպես չանելը կնշանակեր տասնյակ հազարավոր զինվորների կյանքը դնել կասկածի տակ, այդ պահին այլ տարբերակ լինել չէր կարող։ Հետագա որոշումները կայացվում են կայունություն հաստատելու համար։ Պետք է աշխատանքային միջավայր լինի, որպեսզի կարողանանք այդ բոլոր հարցերին անդրադառնալ»,-նշեց Փաշինյանի։
Քաղաքացու այն դիտարկմանը, թե ադրբեջանցիները արդեն Սյունիք են մտնում, քաղաքացիներն են նրանց հետ շփվում, Փաշինյանը պատասխանեց․ «Ոչ ոք Սյունիք չի մտել, Սյունիքից ոչինչ չի տրվել»։
Վարչապետը առաջարկեց՝ հավելյալ կրքեր չբորբոքել․ «Առանց այն էլ վիճակը բարդ է։ Բոլոր գործողությունները ուղղված են Սյունիքի համար հավելյալ անվտանգության երաշխիքներ ստեղծելու համար։ Այո, կան սահմանների որոշակի կետեր և այդ կետերին տեղակայվում են հայ և ռուս սահմանապահները։ Իրավիճակը առանց այն էլ բարդ է, բայց այդ իրավիճակը չներկայացնենք կրկնակի, եռակի, քառակի անգամ ավելի բարդ, քան կա իրականում»։
Սյունեցիները նաև ցավակցեցին Նիկոլ Փաշինյանին նրա հոր մահվան կապակցությամբ: Հանդիպումը շարունակվում է։