Արամ Վարդևանյանի փաստաբանական գրասենյակը գործադուլ է հայտարարում

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարգելի գործընկերներ,

Տեղեկացնում եմ, որ որպես Ջեյ-Փի (J-P Justice & Protection) փաստաբանական գրասենյակի ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրեն իմ գործընկերների հետ միասին ընդունել ենք որոշում արձագանքելով Փաստաբանների պալատի նախագահ, փաստաբան Արա Զոհրաբյանի և հարյուրավոր փաստաբանների նախաձեռնությանը, ինչպես նաև Հայրենիքի փրկության շարժման հայտարարությանը՝ 22․12․2020 թվականին հայտարարել ԳՈՐԾԱԴՈՒԼ, այդ թվում դատական ներկայացուցչության մասով»։

Հիշեցնենք, որ ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ դեկտեմբերի 22-ին հայտարարում են համապետական գործադուլ և դասադուլ, իսկ ժամը 12։00-ին՝ համազգային հանրահավաք Հանրապետության հրապարակում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել