Ողջ Կովկասում արևելյան սոսու ամենամեծ բնական պուրակի 60 հեկտարի կեսը անցավ Ադրբեջանին․ Վահագն Վարագյան

«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ողջ Կովկասում արևելյան սոսու ամենամեծ բնական պուրակի 60 հեկտարի կեսը անցավ Ադրբեջանին:

«Սոսու պուրակ» արգելավայրը արևելյան սոսու Կովկասում ամենամեծ պուրակն էր, այն ստեղծվել էր 1958 թվականին: Գտնվում էր Սյունիքի մարզի Հանդ գյուղի մոտ՝ Ծավ գետի հովտում, որտեղ կար 200-250 տարեկան հազարից ավել ծառեր, որոնց բարձրությունը հասնում է 35 մետրի: Պուրակում աճում են հազվագյուտ ու արժեքավոր այլ ծառեր ևս: Իսկ ի՞նչ է արել շրջակա միջավայրի նախարարը պուրակը փրկելու համար, ոչինչ, բացառապես ոչինչ: Դրա փոխարեն Ռոմանոս Պետրոսյանը երեկ Եռաբլուրում կանգնած մեր հերոսների դեռևս տաք շիրիմներին գոռում էր Նիկոլ վարչապետ: Էս են սրանք ու սրա համար էս հողի վրա գերեզման չեն ունենալու»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել