ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը և ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյան հանդիպել են Կապանի քաղաքապետի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Սյունիքի մարզում, մասնավորապես` Կապան քաղաքում և հարակից գյուղերում ստեղծված իրավիճակին առնչվող մի շարք հարցեր։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը Կապանի քաղաքային իշխանությանն իր աջակցությունն է հայտնել նոր սահմանների պաշտպանության գործում»։