Փաստորեն սգո օրերին էլ չկարողացաք զսպվացություն ցուցաբերել․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր

Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած 45-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը, Արտակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաստորեն սգո օրերին էլ չկարողացաք զսպվացություն ցուցաբերել, միմյանց մեղադրելով, ձայներդ բարձրացրիք մեր հերոս տղաների սուրբ շիրիմների մոտ, անտեսելով որդեկուրույս ծնողների ցավն ու վիշտը, որի իրավունքը ոչ մեկդ չունի։ Ու պետք չի որ գրածիս տակ գրություններ թողնեք, ուղղակի լուռ մտացեք»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ալբերտ Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել