Երևանում և մարզերում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Թալին և Աշտարակ քաղաքներում, Արարատի մարզի Մասիս քաղաքում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն։

Ձյուն է տեղում նաև Երևանում։

«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում մառախուղ է։

Գեղարքունիքի մարզի, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել