Վրաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել զինված տղամարդուն, ով սպառնացել էր նռնակ պայթեցնել Թբիլիսիի թաղամասերից մեկի բնակելի շենքում, հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:
Ավելի վաղ հեռուստատեսությունը հաղորդել էր, որ զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել նռնակը, ենթադրաբար, պատճառը ընտանեկան վիճաբանությունն է:
«Ոստիկանությունն արդեն բերման է ենթարկել տղամարդուն: Ներքին գործերի նախարարության և ձերբակալվածի միջև բանակցությունները տևել են ավելի քան երկու ժամ: Հարակից տարածքը փակ է, լրատվամիջոցների ներկայացուցիչների շարժը սահմանափակ է», – հայտնում է հեռուստատեսությունը:
Վրաստանի ՆԳՆ-ից լրագրողներին հայտնել են, որ դեպքի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կհրապարակվի մի փոքր ուշ: