Գորիսի համայնքապետարանը հայտնում է․
«2020թ.-ի դեկտեմբերի 19-21-ը Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է համազգային եռօրյա սուգ: Այսօր Գորիսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ մոմավառություն զոհված նահատակների հիշատակին, աղոթք հայ ազգի, մեր սահմանների ամրության և պահպանության համար: Այնուհետև Արցախյան հերոսամարտերում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի հարակից տարածքում ՝ պանթեոնում, կազմակերպվեց ծաղկեդրման արարողություն Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների շիրիմներին»: