Արցախյան վերջին պատերազմի մասնակից, «Ինովացիոն և տեխնոլոգիական համայնք» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հետաքրքիր ա էլի, էսքան պիղծ ու սրբություն մոռացած հայ ո՞րտեղից էս երկրում։
Հիմա էլ մեռելներին են սկսել կիսել, որ լափեն իրենց քաղաքական հայացքների և շահերի համար։
Էս ինչքա՞ն բարոյազուրկ մարդ կա էս երկրում։
Ձեր քաղաքական, դիմական և ընդիմական ստատուսներով չքվեք, որովհետև այլ բանակների զինվորներն են շուտավ գալու ու դա անեն Ձեզ հետ, այ ֆեյսբուքային խղճուկ որդեր։
Պատերազմի ընթացքում դուխներդ ուտում էր Ձեզ , «հաղթելու ենք» գոռալով, բայց ոչ մեկդ չգնաց էդ երեխեքի կողքին մահանալու նրանց հետ հավասար։
Հիմա էլ պղծում ենք զոհված երեխեքի մարմիները։ Սահման քաշեք փշալարերով, կեսը մեկիդ մյուսն էլ էն մեկերին, խրամատավորվեք գերեզմաների կողքին, ու սպանեք իրար։
Դուք արժանի էինք ոչնչացման…
Ու Ձեր անարժան կյանքի տեղը լիքը երեխեք իրենք կյանքը տվեցին…
Տղերք ջան դուք հավերժ եք, ու Ձեզ էս անասունները մատաղ արեցին, որ Ձեր շիրիմները կիսեն ու պղծեն…
Դուք անմահացաք, որ անգամ Ձեր հանգիստը չսգան…
Ձեզ չճանաչեցին, չիմացան Ձեր մահը, բայց հիմա Ձեր նահատակությունն են սարքել բազառի ու առևտրի թեմա…
Դուք չեք ապրում, որ սրանք ապրեն…»։