Ինչ եղանակ կլինի առաջիկա շաբաթ․ Երևանում ևս ձյուն է սպասվում

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում՝

Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 20-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում, 23-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 21-22-ը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 20-ի ցերեկը և 23-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել