Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է հայտարարված։ Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, սգո երթ է մեկնարկում Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, փոխնախագահ Ալեն Սիմոնյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, իր օգնական Նաիրի Սարգսյանի, աղջկա՝ Մարիամ Փաշինյանի ուղեկցությամբ դուրս եկավ կառավարության շենքից՝ երթը գլխավորելու։
Նրան ծափողջույններով դիմավորեցին։
Քաղաքացիները պարբերաբար «Նիկոլ» են վանկարկում։