ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի պատգամավորի լիազորությունները դադարեցվել են

Ազգային ժողովի պատգամավոր Երջանիկ Հակոբյանի պատգամավորի լիազորությունները դադարեցվել են։ Ասյ մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքից։

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Երջանիկ Հակոբյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է արձանագրության մեջ:

Հիշեցնենք, որ իր հրաժարականի մասին հայտնելիս Հակոբյանը նշել էր․ ««Իմ քայլ»-ի թիմակիցներիս հետ խորհրդակցությունների արդյունքում հետագա գործունեությունս գործադիրում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում շարունակելու որոշում է կայացվել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել