ԿԳՄՍՆ-ն հերքում է․ նախարարության ենթակայությամբ գործող կառույցների աշխատակիցներին չի հրահանգվել է մասնակցել քաղաքական ակցիաների

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

սոցիալական ցանցերում որոշ օգտատերերի տարածած լուրերը, թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող կառույցների և գերատեսչության աշխատակիցներին հրահանգվել է մասնակցել քաղաքական ակցիաների, չի համապատասխանում իրականությանը։

Հարկ ենք համարում ընդգծել, որ նմանօրինակ կեղծ լուրեր տարածելը չի նպաստում համերաշխության մթնոլորտի ձևավորմանը և հասարակության շրջանում ավելի է սրում առկա լարվածությունը։

Լրատվամիջոցներին, անհատ գործիչներին և քաղաքացիներին կոչ ենք անում զերծ մնալ կեղծ, անհեթեթ լուրեր տարածելուց»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել