Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նոյեմբերի 9-ի հրադադարից հետո Արցախում քաղաքացիական անձանց կամ զինվորականների սպանութան, գերեվարման դեպքերը, այն էլ ռուս խաղաղապահների ներկայությամբ, զազրելի են, հետևանքները՝ վտանագավոր (չեմ էլ ուզում քննարկել ու վերարտադրել այն, ինչ արդեն նկատում եմ)։
Արցախի իշխանությունները պետք է վերագտնեն իրենց ուժերը այս և նմանատիպ միջադեպերի կապակցությամբ արագ արձագանքելու, միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ։ Արցախի ՄԻՊ-ին միայն խորին հարգանք պատերազմի ընթացքում ու դրանից հետո շատ օպերատիվ ու խորը աշխատանքի համար։ Սակայն մնացած կառույցները պետք է արագ դուրս գան այս դիսֆունկցիոնալ վիճակից։
Եւ ոչ միայն Արցախում․ Հայաստանում էլ հավասարապես։ Սա ամենևին պատասխանատվության սլաքը որևէ մեկի կողմ ուղղելու համար չեմ գրում, ու այնպես չէ, որ Հայաստանի կառույցները պատասխանատվություն ու անելիք չունեն կամ նրանցից պահանջներ չունենք։ Սակայն գերեվարված անձանց, միջադեպերի արագ քննության, ռուս խաղաղապահների հետ համատեղ դրանց կանխարգելման ամենամեծ գործնական հնարավորությունները մեր բոլորիս կամքից անկախ այնտեղ են»։