ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հյատնում է․
«Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր այցելել է «ՀՀ ԱԻՆ Վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին: Նախարարն ԱԻՆ աշխատակցի օրվա, ինչպես նաև բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար փ/ծ պահեստի մայոր Գառնիկ Գալստյանին, փ/ծ պահեստի գնդապետ Լևոն Սարաֆ-Ասլանյանին, փ/ծ պահեստի փոխգնդապետ Կարեն Հակոբյանին, փ/ծ պահեստի սերժանտ Հրայր Այվազյանին և փ/ծ պահեստի գնդապետ Գագիկ Մաղաքյանին մեդալներ է հանձնել: Վետերանների խորհրդի մի շարք անդամներ ստացել են պատվոգրեր:
Ավելի քան 10 տարի իր գործունեությունը ծավալող «ՀՀ ԱԻՆ Վետերանների խորհուրդը», նախարարի խոսքով, կայացած կառույց է, կարողանում է ունեցած փորձը ծառայեցնել ի օգուտ համակարգի զարգացման:
Նախարար Փիլոյանը զրուցել է Վետերանների խորհրդի անդամների հետ, լսել բարձրացված հարցերը, հորդորել հանդես գալ առաջարկություններով՝ հավելելով, որ պատրաստակամ է քննարկել ներկայացված մոտեցումները, որոնք ուղղված կլինեն համակարգի առավել արդյունավետ գործունեությանը»: