Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ՝ մեր նահատակների հիշատակի սգո երթը Հանրապետության հրապարակից Եռաբլուր՝ տեղի կունենա շաբաթ օրը, դեկտեմբերի 19-ին, ժամը 13.00-ին»։
Ինչպես արդեն հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դեկտեմբերի 19-ից Հայաստանում եռօրյա սուգ կհայտարարվի։