Լրատվամիջոցներում տարածվող՝ Ստեփանակերտում ադրբեջանցիներին բնակեցնելու մասին լուրերը ապատեղեկատվություն են: «Արմենպրես»-հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Հայկական որոշ լրատվամիջոցներ, ցավոք, իրենց գործունեությամբ դառնում են գործիք և նպաստում են ադրբեջանական կեղծ տեղեկության տարածմանը հայկական տիրույթում»,- ասել է Մանե Գևորգյանը: