Հիմա ԱԺ ընտրությունների գնալ նշանակում է երկարեցնել անիշխանության փուլը․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իրենցքայլականների վերջին շանսը
———
Իրենցքայլական պատգամավորներին փրկողակ է նետվել, հրաժարվել Դիակից ու մեկ տարի մնալ պատգամավոր, ստանալ համապատասխան երաշխիքներ, որոնք ունեն ԱԺ անդամները և այդ ընթացքում համագործակցել Վազգեն Մանուկյանի կառավարության հետ։

Դա իրենց միակ շանսն է գոնե փողոցում քայլելու իրավունք ունենալու համար։

Եթե այս ծանր պահին ենթարկվեն Դիակին ու նրա շուրջն համախմբված փոքրիկ խմբակին և գնան արտահերթ ընտրությունների, երկիրը հերթական ցնցումների մեջ գցելու գնով, ապա նրանց հանդեպ ներում չի լինելու։

Հիմա ԱԺ ընտրությունների գնալ նշանակում է երկարեցնել անիշխանության փուլը, համատարած ամենաթողության մթնոլորտ ստեղծել, ըստ էության նախընտրական փուլում քաղաքացիական պատերազմի ռիսկեր ստեղծել։Բնականաբար, այդ ամենից կշարունակի օգտվել Ադրբեջանը ու նոր տարածքային կորուստներ կպատճառի մեզ։

Եթե իրենցքայլականները նման քայլի գնան, նրանք այլևս որևէ ներում չեն ունենալու։ Ներում չունենալ, նշանակում է Դիակի հետ կիսել ողջ պատասխանատվությունը։

Հ․Գ․ Իմիջիայլոց, սա վերաբերվում է նաև Լուսավոր Հայաստանին։ Այս փուլում իրենցքայլականների խաղերին մասնակցելը նրանց նույնատիպ պատասխանատվության առջև կարող է կանգնեցնել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել