Աջակցություն կստանան նաև ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողները. ԱՍՀՆ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությւոնը հայտնում է․

«Աջակցություն կստանան նաև ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողները․ նախագիծն այսօր հաստատվել է Կառավարության նիստում:

Սոցիալական աջակցության շրջանակում յուրաքանչյուր զինծառայող կստանա ամսական 200,000 դրամ, որը կգումարվի Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի կողմից վճարվող 100,000 դրամին։

Այսպիսով, մինչ հիմնադրամի շահառու դառնալը և օրենքով սահմանված աջակցությունը ստանալը, զինծառայողը կստանա 300,000 դրամ՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել