Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կարծես թե պարզ է դառնում, թե ռուս համանախագհն ինչու չէր միացել ԱՄՆ ու ֆրանսիացի համանախագահների վերջին այցին։ ԵԱՀԿ մինկսի խմբի երկու երկիր փորձում են հասնել հակամարտության համալիր կարգավորման՝ ներառյալ կարգավիճակի հստակեցման հարցը, իսկ Ռուսաստանը գտնում է, որ կարգավիճակի հարցը պետք է հետաձգվի անորոշ ապագա․․․ Ահա թե նաև ինչու Լավրովի պլանին համաձայնած Արցախի նախագահը չպետք է հանդիպեր համանախագահներին՝ ի նշան համերաշխության․․․․ Հիշեցնեմ, որ եռակողմ հայտարարությունը եղել է հրադադարի, բայց ոչ հակամարտության քաղաքական կարգավորման կամ չկարգավորման մասին․․․
Վլադիմիր Պուտին․ «Պայմանավորվածությունը եղել է այնպիսին, որ 7 շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, իսկ ԼՂ կարգավիճակի հարցը պետք է մնար հետագային՝ ապահովելով ցամաքային կապը Հայաստանի հետ՝ Լաչինի միջանցքով: Եռակողմ պայմանավորվածության ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ Ղարաբաղում այլևս մարդիկ չեն մահանում: Մնացածը ժամանակի հարց է: Ղարաբաղյան հարցի հանգուցալուծման գործում Ռուսաստանի դիրքորոշումը հետևյալն է՝ Կարգավորում առանց արյունահեղության: ԼՂ-ում խաղաղապահ ուժերի ավելացումը հնարավոր է միայն բոլոր կողմերի համաձայնությամբ»: