Դավաճանը տալիս է գյուղեր, դիրքեր, որոնք նախատեսված չէին ստորացուցիչ հայտարարությամբ․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրելուց հետո՝ 37 օրվա ընթացքում, գերագույն խելագարը ոչ միայն չկարողացավ լուծել գերիների, անհետ կորածների հարցերը, այլև թշնամուն հանձնեց Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր, Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերն ու դրանց հարյուրավոր պաշտպաններին:

Վաղը նա պատրաստվում է քաղաքական որոշման արդյունքում հանձնել Սյունիքի մարզի կարևոր պաշտպանական դիրքերը, ինչի արդյունքում թշնամու վերահսկողության տակ են հայտնվում Գորիս-Մեղրի միջպետական մայրուղու մի շարք հատվածներ:

Հատուկ ուզում եմ նշել՝ դավաճանը տալիս է գյուղեր, դիրքեր, որոնք նախատեսված չէին ստորացուցիչ հայտարարությամբ:

Ժողովու՛րդ, ու սա մենք պետք է հանդուրժե՞նք:

Ոտքի կանգնե՛ք, մի լռե՛ք,

Եկե՛ք միասին Հեռացնենք դավաճանին ու փրկենք հայրենիքը։

Առանց Նիկոլ Հայաստան»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել