ԵՊՀ հանրային կապերի ծառայության գլխավոր մասնագետ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԴ/13566/02/20 գործով հայցադիմումս բավարարեց: Դատարանն անվավեր ճանաչեց ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի թիվ 43 որոշումը և դադարեցրեց ԵՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Գևորգյան Գեղամի լիազորությունները: Շնորհակալություն դատարանին: Գևորգյան Գեղամ` հեռացիր»։