Կապանից Ագարակ գյուղ տանող ճանապարհը կմնա ադրբեջանցիներին. Կապանի քաղաքապետ

Սյունիքի մարզի Կապան քաղաքից դեպի հարակից Ագարակ գյուղ տանող ճանապարհահատվածի մի մասն ընկնում է թշնամու սահմանի մեջ, այն հանձնվելու է Ադրբեջանին։ Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնում է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։

Նշենք, որ խոսքը Կապանին հարակից՝ քաղաքից արևելք գտնվող Ագարակ գյուղի, այլ ոչ Սյունիքի հարավային Ագարակ քաղաքի մասին է։

«Հնում կառուցված այլընտրանքային ճանապարհ կա, բայց քանդված վիճակում է գտնվում։ Ճանապարհը վերանորոգման կարիք ունի, այդքան էլ երթևեկելի չէ»,-ասաց Փարսյանը։

Քաղաքապետը նաև հայտարարել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի այն հատվածներում, որոնք անցնում են ադրբեջանական կողմին, հերթապահելու են ռուս սահմանապահները և հայ սահմանապահները: Փարսյանը նաև հայտնեց, որ մարզում փակ է Մ2 մայրուղին, փողոց են դուրս եկել կապանցիները և քաջարանցիները։

Դեկտեմբերի 17-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու Ադրբեջանի հետ սահմանային շրջաններում իրականացվող ամրաշինական, մարտական հենակետերի կառուցման աշխատանքներին, ինչպես նաև հետևելու մարտական հերթապահության կրման ընթացքին։

Փարսյանի խոսքով՝ նախարարը դեռ Կապան չի ժամանել, նրանք չեն հանդիպել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել