Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 18-ի գիշերը քաղաքի բարձրադիր գոտում թաց ձյան տեսքով։
Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
Դեկտեմբերի 19-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում սպասվում է մառախուղ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 18-19-ին՝ գիշերը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
