Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին ղեկավար Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Լրագրողներն ու ընկերներս զանգում ու հարցնում են թե արդյոք միացել եմ վարչապետի հրաժարականը պահանջողների ստորագրահավաքին։ Տեղյակ եմ պահում, որ իմ քաղաքական հայացքներից ու ապագայի պատեկարացումների անկախ ես որևէ քաղաքական կոչի չեմ միացել ու չեմ միանում։ Իմ բոլոր կարծիքները ես հայտնում եմ անձամբ»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի և աշխարհի մի քանի տասնյակ հայ գիտնականներ պահանջում են Փաշինյանի անհապաղ հրաժարականը, որից հետո պատրաստակամ են օգնել հայրենիքի զարգացմանը։ Այդ ցանկում կար նաև Գոգյանի անունը։