Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր դեկտեմբերի 19-21-ը ներառյալ սուգ հայտարարելու մասին:
Նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր` 2020 թվականի սեպտեմբերի 27-ից թշնամու կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի զոհերի հիշատակը հարգելու նպատակով Արցախի Հանրապետությունում 2020 թվականի դեկտեմբերի 19-ից 21-ը ներառյալ սուգ հայտարարելու մասին:
«Արցախի Հանրապետության դրոշի մասին» օրենքով սահմանված կարգով սգո օրերին կխոնարհվի Արցախի Հանրապետության դրոշը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ևս նշված օրերին սուգ է հայտարարվել։