Արագածոտնի մարզային վարչության բաժնի պետ Ջանիկ Մարությանի աշխատանքից ազատվելն ունի այլ պատճառներ, որոնցով սկսված ծառայողական քննությունն ընթացքի մեջ է․ Ոստիկանություն

Սոցցանցերում և զանգվածային լրատվության միջոցներում տարածվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության բաժնի պետ Ջանիկ Մարությանի՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու վերաբերյալ տեղեկատվություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Դիմումատուն այդ քայլի ինչ-ինչ պատճառաբանություններ է հրապարակել, որոնք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։

Ջանիկ Մարությանի աշխատանքից ազատվելն ունի միանգամայն այլ պատճառներ, որոնցով սկսված ծառայողական քննությունն ընթացքի մեջ է։

Ավարտից հետո արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել