Գերիների տվյալների ճշտման և հետագա փոխանակման քայլերի հետ կապված շարունակական աշխատանքներ են տարվում ու բանակցություններ են ընթանում ադրբեջական կողմի հետ՝ Կարմիր խաչի և ռուսական կողմի ներգրավվածությամբ։
Այս մասին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց այսօր՝ դեկտեմբերի 17-ին, կառավարության հերթական նիստին։
Խծաբերդում տեղի ունեցած միջադեպի մասին նա նշեց, որ ամենայն հավանականությամբ գերեվարված անձանց մասին տվյալներն այս պահին ճշտվում են․ «Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այսօր գտնվում է Արցախում՝ այս և այլ հարցերի կապակցությամբ տեղում լուծումները հասկանալու և քննարկումներ իրականացնելու։ Այս հարցի շուրջ էլ տեղի են ունենում խոսակցություններ ադրբեջանական կողմի հետ և մոտակա ժամանակներս ակնկալում ենք հանգուցալուծում»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում