Իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Արսեն Թավադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այժմ շատ տարածված թեզ կա` տեսեք` ժողովրդավարությունը և համընդհանուր ընտրական իրավունքն ինչ վատ է։ Դրա պատճառով ընտրվել է ոչ պրոֆեսիոնալ կառավարություն։
Այդ թեզը բացարձակ սխալ է։ Այս իշխանությունը ոչ թե ժողովրդավարության, այլ ընտրությունները սիստեմատիկ կեղծելու և քաղաքական համակարգը փակելու հետևանք է»։