ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է․
«ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն այսօր աշխատանքային այցով գտնվել է ԱԱՏՄ Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում, տեղում ծանոթացել աշխատանքի ընթացքին։
ՍԲՀԿ-ի պետ Բագրատ Զաքարյանի հետ քննարկվել են աշխատանքների կանոնակարգման, տեխնիկական և կազմակերպչական որոշ հարցեր, ներկայացվել են առկա խնդիրները։ Վերջիններիս կարգավորման ուղղությամբ տրվել են կոնկրետ հանձնարարականներ։
Քննարկման ընթացքում ԱԱՏՄ ղեկավարը կարևորել է հայ-իրանական սահմանին տեղակայված հսկիչ կետի անձնակազմի զգոնությունը բարձր պահելը` առաջնահերթորեն շեշտելով բարոյահոգեբանական վիճակի կայունությունը»։