Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտնում է.
«Քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում հանդիպել եմ Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչներ Նարինե Դիլբարյանին և Գագիկ Մարգարյանին։
Ի թիվս այլ հարցերի հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կայունության ամրապնդման և ներքաղաքական խնդիրների հանգուցալուծման հնարավոր տարբերակներին»։