Զարթնիր, հայ ժողովուրդ, սրանից օրհասական վիճակ վերջին 25 տարում երբևէ չենք ունեցել. Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ճգնաժամ՝ սահմանում:

ՀՀ քաղաքացիների (այդ թվում Արցախի) անվտանգության երաշխավոր պետության գործառույթների դադար: Անվտանգության զրոյի մոտ երաշխիք, սոցիալականը ձախողված էր, գումարվեց ֆիզիկականը: Արդյունքում շարունակաբար տարածքների և մարդկանց կորուստ, պետականության և սուվերենության փլուզում:

Լուծում:

Խնդիրներ չեն կարող լուծվել այն միջավայրում որտեղ առաջացել են: Հետևաբար, գործողություն ելակետային՝ փոխել ճգնաժամի պատճառ միջավայրը:

Այսինքն, առաջնային երկրի կառավարման ղեկավարի դերից Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացում: Անցումային՝ ճգնաժամային կառավարման ձևավորում:

Ցույցերում մարդկանց քանակը չի կարող սրա անհրաժեշտության չափման միավոր լինել: Դրա անհրաժեշտության փաստը ծագել է նոյեմբերի 9-ից:

Հաջորդիվ գործողություններ:

Մեկ: Բանակում կառավարելի վիճակ, զորքի մարտունակության գնահատում, տեղակայում սահմաններում, 20-30 տարիքի թիրախային խմբեր զինվորական գիտելիք ունեցողների մոբիլիզիցիա: 30-40 տարիքի նման գիտելիքի հետ առնչված թիրախային խմբերի ակտիվ վերապատրաստում: 40-50 թիրախային խմբերի պասիվ վերապատրաստում (շաբաթը մեկ):

Աշխարհազորի իրավական հիմքեր և գործողությունների մեկնարկ:

Մեկ. մեկ: Սահմանների ինժիներատեխնիկական ամրակցում (զինվորը չի կարող սրա համար մաշացվել): Հատուկ նշանակության շին. պետական ընկերության ստեղծում:

Մեկ. երկու: Ռազմական արդյունաբերության տեխնոլոգիական հարցեր:

Երկու: Հարաբերությունների վերաձևակերպում Ռուսաստանի հետ, փոխադարձ վստահության և իրական ռազմավարական գործընկերության վերականգնում:

Երկու. մեկ: Ադրբեջանի հետ ուղղակի կապի հաստատում, հարցերը՝ սահմաններ, գերիներ, այլ:

Երեք: Փախստականներ և տեղահանվածների համար բնակարանային նոր ֆոնդի կառուցման մեկնարկ սահմանամերձ բնակավայրերում:

Չորս: Հաշմանդամ զինվորականների հոսպիտալի կառուցման մեկնարկ երկրի հարավում և հյուսիսում:

Հինգ: Հարաբերությունների ճշգրտում Իրանի, Վրաստանի և այլոց հետ:

Հինգ. մեկ: Տարածաշրջանային տնտեսական ծրագրերին մեր տարածքի մասնակցության դեպքում մեր ազգային շահերի սպասարկման առաջնահերթություն:

Ֆինանսներ՝ պետ բյուջեի 2021 եկամուտների առնվազն 10% վերահասցեագրում այս նպատակներին:

Այս ամենը հրատապ 2021 անելիքներն են:

Զարթնիր հայ ժողովուրդ, սրանից օրհասական վիճակ վերջին 25 տարում երբևէ չենք ունեցել

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել