ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եվրամիության խորհրդարանի պատգամավորները նախաձեռնել են Բարեկամության և համերաշխության խմբի ձևավորում՝ ներքոնշյալ խնդիրների լուծման նպատակով.
Ադրբեջանական գերակայության ներքո անցած տարածքներում շատ հայեր գտնվում են էթնիկ զտումների վտանգի ներքո։ Եվրոպական Միությունը պետք է գործի դնի իր ամբողջ դիվանագիտական ներուժը, որպեսզի կանխի բոլոր միջազգային իրավունքների և կանոնների սահմանազանցումը։
Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում ապրող հայերը պետք է կարողանան շարունակել ապրել այդ վայրերում առանց ներխուժման վտանգի և կարողանան արտահայտելի դարձնեն իրենց հայկական ինքնությունը։ Ավելին, Արցախի հայերը պետք է կարողանան ժողովրդավարական եղանակով ներկայացված լինեն հաջորդող բանակցություններում։ Միջազգային հանրությունը՝ սկսած Եվրոպական Միությունից, պետք է ամբողջապես ճանաչի Արցախի Բարձր Իշխանությանը։
Ռազմական բախումն արժեցել է հազարավոր մահեր՝ քաղաքացիական բնակչության և զինվորականների շրջանում, տների, հիվանդանոցների և հանրային շինությունների զանգվածային ոչնչացում։ Եվրոպական Միությունը պետք է առաջին անհրաժեշտության մարդասիրական օգնություն տրամադրի հայ փախստականներին։
Հայկական բանակի ռազմական պարտության, Ադրբեջանի հետ Թուրքիայի ամբողջական ներգրավման, պոտենցիալ հարձակումների նոր իրականության համատեքստում Հայաստանն՝ ինքն է իր հարևանների թշնամական նկրտումների սպառնալիքի ներքո գտնվում։ Եկեք չմոռանանք 1915թ-ի ցեղասպանությունը։ Եվրոպան պետք է տա իր աջակցությունը տարածաշրջանում խաղաղության ապահովման և Լեռնային Ղարաբաղում հայկական բնակչության ժողովրդավարական ապագայի երաշխավորման համար»։