«Կեցցեն» այս դիվերսիային ակամա մասնակից դարձած բոլորը․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ցավով արձանագրելու եմ, որ Ադրբեջանը վիրտուալում էլ մեզ հետ անում է ու ժամեր առաջ արեց այն, ինչ ուզում է….

1. Գիշերային ժամերին վրա վրա տարածեց մեր գերիների ու զինվորների մի քանի տեսանյութ, որոնց տեղը, նկարահանման ժամը, անգամ հանգամանքները հայտնի չեն. 2-3 տեսանյութի դեպքում հստակ ռազմագերիներ էին, մեկի դեպքում զոհվածի մարմին, մյուսի դեպքում դիրքերից հեռացող ինքնաձիգով զինվորներ…

2. Թելեգրամյան ալիքներից մինչև հայկական կայքեր իրար հերթ չտալով ու հետևանքները չգիտակցելով տարածեցին…

3. Ֆեյսբուքահայությունը լծվեց գործին՝ «արագ տարածեք, թող ծնողները գտնեն իրենց տղաներին» գրառումներով…

4. Կեսգիշերին մոտ գրեթե անխտիր ու համատարած հարց կախվեց օդում’ ինչու ՊՆ չի պարզաբանում… Չկար գիտակցում, որ այդ ժամին միգուցե աշխատող կամ բաժին չկա, որ, օրինակ, այդպիսի նյութերում տեղի, անձանց ու այլ հանգամանքների նույնականացումը ժամանակատար է, տեսանյութերի էքսպերտիզան այդքան հեշտ ու արագ գործ չէ… Դա ֆեյսբուքահանության մի մասին կարծես չէր էլ հուզում…

5. Կարճ ժամանակ անց անպատասխան հարցը վերածվեց ՊՆ-ի ջախջախման, այո, այո’ մեր սրբոց բանակի վիրտուալ ոչնչացման… “արա ուր եք, արա”-ից մինչև….

6. ՊՆ ունքը սարքելու փոխարեն աչքը հանեց. փոխանակ հայտարարեր, որ Արցախի ՊԲ-ի հետ միասին կուսումնասիրեն բոլոր տեսանյութերն ու հնարավորինս սեղմ ժամկետներում պարզաբանում կտան, “պարզաբանում” պահանջեց Արցախի ՊՆ-ից… իբր’ Արցախի տարածքում է կատարվել, հետևաբար, նրանք կարող են սպառիչ պատասխանել…

7. Տարածված տեսանյութերը հասան իրենց ու մեր տղերքին փնտրող հայրերին ու հաջորդեցին սիրտ ու հոգի, ներաշխարհ փլուզող լայվեր’ զինվորական ու քաղաքական ղեկավարության արյուն թափելու կոչերով, ծնողների կողմից ՊՆ շրջափակելու կոչերով…

Այսպիսով, երեք խոշոր նպատակ, որ Ադրբեջանը հասավ հաշված ժամերում.
1. ժողովրդի հոգեբանական կոտրում
2. Հայաստանի բանակի հեղինակության ոչնչացում…
3. արյունալի վենդետաների ու ներքին անկայունության մեծ ռիսկեր…

«Կեցցեն» այս դիվերսիային ակամա մասնակից դարձած բոլորը…

Դուք չփրկեցին մեր պատանդ տղաներին, դուք կոտրեցին ինքներդ ձեզ ու ձեր հասարակությանը, դուք զգետնեցիք մեր բանակի հեղինակությունը, որն ինքն էլ շոկի ու սայթաքումների շղթայից չի կարողանում դուրս գալ, դուք աղ լցրեցք որդի կորցրած հայրերի ու ծնողների վերքին, դուք նրանց հնարավոր է դրդեք եղբայրասպանության…

Քանի որ այլեւս քիչ մարդու սթափությանը կարող եմ ապավինել, ուզում եմ աղաչել, ծնկաչոք խնդրել մեր տղաների ծնողներին, որ գոնե իրենք պաղեն ու կարողանանք իրար օգնելով դուրս գալ այս ծանր վիճակից…

Իսկ այսօր գրառում էի արել, որ ազգովի առաջինը պետք է ոտքի հանենք մեր ապավեն բանակին, որ ժողովրդի մոտ պաշտպանվածության զգացողությունն ավելանար, բանակը նորից գոտեպնդվեր.. Որովհետև մեզ հայտարարված պատերազմն ընդամենը դադարեցված է, բայց ոչ ավարտված…

Լավ, ՀՀ կառավարություն, ՊՆ, իշխանություն. մի շուրջօրյա աշխատող շտաբի, կենտրոնի հարցն ինչ է, որ չեք լուծում ու մենք այսպես, տրվելով թշնամու ինֆոդիվերսաներին, այսպես ոչնչացնենք մեզ, մեր բանակը?

Ապրածիցս ու զգացածիցս հետո սրտիս մեջ դաշույն խրեն չի գնա, այդքան դառնացած եմ։ Ամենից, ամեն ինչից… Ոնց կարող էր քոչվոր ազգը ինտելեկտուալ հարթության մեջ այսպես զգետնել մեզ, որ հպարտանում էինք ու ենք մեր բառուբանով, իմացությամբ…

Պարզվեց, բեսեդկայից անդին չենք գնացել։ Պարզվեց, որ դեռ չենք գիտակցում, որ Ֆեյսբուքում մեր աշխարհագրական սահմանները չկան ու թշնամին անարգել մտնում է ուր ուզում է, և անում է ինչ ուզում է….

Վազգեն Սարգսյանի ասած’ ես այլևս վախենում եմ չվախեցողներից…»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել