Արցախի Հանրապետության նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մի պարզ հարցի մինչև հիմա իշխանությունը չի պատասխանել՝ որքան անհետ կորած մարդ կա։
Նոյեմբերի 9-ից հետո, երբ իրավիճակն անհամեմատ հանգիստ է եղել և անգամ զինվորներն են հնարավորություն ստացել կարճատև արձակուրդ ստանալ, ենթադրվում է, որ զորամասերում, զինկոմիսարիատներում մահվան դեպքերի, անհետ կորածների, վիրավորների մասով արդեն որոշակի տեղեկատվություն ստացվել է և փոխանցվել է ՊՆ, կառավարություն։
Պարզ ասած, արդեն հստակ է, թե ովքեր շարքում չեն։
Վիրավորների թիվն ակնհայտորեն կա, դժվար չէր այս ընթացքում ճշտելը, գերիներինը դեռ ճշտվում է, որովհետև Ադրբեջանը ոչ բոլորի գերեվարված լինելն է հաստատում։
Զոհվածների թիվը իշխանությունը տարբեր պատճառներով ամբողջական չի հրապարակում, սակայն ներսում ճշգրտված/ճշգրտվող թվերը կան։
Իսկ շարքում չգտնվող ու վերևում թվարկածս կատեգորիայի մեջ չմտնողներն անհետ կորածներն են, որոնց թիվը բնականաբար կա, սակայն իշխանությունը հետևողականորեն թաքցնում է։
Թե մինչև երբ է իշխանությունը փախնելու պատասխանատվությունից և համատարած կեղծիքների գնալու՝ ստույգ չգիտեմ, բայց որ այսպես շարունակվել չի կարող՝ արդեն բոլորին է ակնհայտ»։